«Հապաղելու ժամանակ չունենք, մարդկանց կյանքը, ճակատագրերը հարցականի տակ են». Աշոտ Ղուլյան

«Նրանց, ում թվում է, թե պատերազմն ավարտվել է, քանի որ պարզապես սահմանին չեն կրակում, պիտի հիասթափեցնեմ: Քանի Ադրբեջանը մեր վրա հոգեբանական գրոհներ է ձեռնարկում, ու մեր հայրենակիցները գերի են, պատերազմը շարունակվում է:
Անհնար է, որ Բաքվի դատարանում լինի արդար դատավարություն: Ամեն ինչ հստակ կազմակերպված է. այդ դահլիճում նստած մարդիկ իրենց դերն ունեն:
Մենք եռակի շատ ավելին պիտի լինենք, քան հիմա նախատեսվում է: Հապաղելու ժամանակ չունենք, մարդկանց կյանքը, ճակատագրերը հարցականի տակ են:
Արցախի բոլոր ղեկավարները տարիներ շարունակ հանդես են եկել ԱՀ և Ադրբեջանի միջև խաղաղության դիրքերից: Ի պաշտպանություն նրանց՝ չօգտագործել այդ ելույթները, ավելորդ «շռյայլություն» է:
Ես օրվա կեսը Արցախում եմ լինում իմ մտքերով, իմ երազներով: Երբ խոսում ենք Արցախ վերադարձի մասին, պետք է հիշենք, թե մենք ինչ ճանապարհ ենք անցել 1988 թվականից սկսած»:
Աշոտ Ղուլյան
ԱՀ ԱԺ նախկին նախագահ