ԼՐԱՀՈՍ
03 Mar 2025
Բագրատ Սրբազանն այցելել է Մանե Թանդիլյանին

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին։
Նշենք, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել, խնդրելով Բաքվի բանտում պատանդառված Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
Նշենք նաև, որ Մանե Թանդիլյանի խնդրանքով լրատվամիջոցները մուտք չեն գործում վրան և բոլոր նկարահանումներն արվում են դրսից։
«ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ» ՏԵԼԵԳՐԱՄՅԱՆ ԷՋ