ԼՐԱՀՈՍ
03 Mar 2025
«ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև լարվածություն կա». Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հակադարձել է ԵՄ ստեղծման նպատակների մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԵՄ-ն հիմնել են նրա համար, որպեսզի միությունը «օգտագործի ԱՄՆ-ին՝ իր շահերի համար»։
«ԵՄ-ն ստեղծել են նրա համար, որ միության անդամների միջև պատերազմներ չլինեն, և պատերազմներ իրոք չեն եղել»,- CBS հեռուտաալիքի եթերում ասել է Կալլասը՝ հավելելով, որ իրեն զարմացրել են Թրամփի խոսքերը Կալլասը նշել է նաև, որ Թրամփի խոսքերը վկայում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև լարվածության առկայության մասին։
Փոխանցում է Yerkir.am-ը