Արևմուտքը կոչ է արել Զելենսկին հրաժարական տալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած վեճի համար կամ հրաժարական տա։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
«Կա՛մ Զելենսկին պետք է ներողություն խնդրի և փոխհատուցի, կա՛մ պետք է հրաժարական տա և թույլ տա, որ դա անի մեկ ուրիշը»,- ասվում է հոդվածում։
Հրապարակման հեղինակը Վաշինգտոնում Ուկրաինայի առաջնորդի պահվածքը բացատրել է երեք տարվա հակամարտությունից հետո նրա հոգնածությամբ։ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հրապարակային վիճաբանություն են ունեցել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։
Սպասվում էր, որ պետությունների ղեկավարները համաձայնության կգան հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Սակայն ճեպազրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդը կշտամբել է իր ուկրաինացի գործընկերոջը ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ ասելով, որ Ուկրաինան «մեծ դժվարությունների մեջ է» և առանց ամերիկյան ռազմական տեխնիկայի հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Զելենսկին խուսափում է Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ դրանց մեկնարկն անխուսափելիորեն կհանգեցնի երկրում ռազմական դրության վերացման անհրաժեշտությանը։ Դրան կհաջորդի Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը։ Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ ընտրություններում հաղթելու Զելենսկու շանսերը զրոյական են։
Աղբյուրը՝ Yerkir.am