Սկսած։
Մինչև:

ՖԻԼՄԵՐ

ՖԻԼՄԵՐ
ՖԻԼՄԵՐ
31 Օգս 2020
ԳՏՆՎԱԾ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ․ Անհաս ու հասանելի երազանքի սպասումով
Մանկատնից դուրս եկած, առանց ծնողական խնամքի մնացած, բայց արդեն չափահաս դարձած հաշմանդամություն ունեցող երիտասարդները չունեն մշտական բնակության վայր, փոխարենն ունեն մշտական խնամքի ու հոգածության կարիք: «Ջերմիկ անկյուն» հիմնադրամը իր հոգածության տակ է վերցրել 18 տարին լրացած մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող 29 երիտասարդների: Նրանք «Ջերմիկ» են տեղափոխվել Կապանի թիվ 3 և Փարաքարի թիվ 2 կրթահամալիրներից և, ի դեմս «Ջերմիկ անկյուն» գործող երեք խմբային տների, ձեռք են բերել մշտական տուն, հոգատար և ապահով միջավայր։ Ցավոք, Հայաստանում նման խնդիրներ ունեցող երիտասարդների թիվն ավելին է, և նրանք նույնպես օգնության կարիք ունեն։ Հայաստանում բոլոր հատուկ կրթահամալիրները ֆինանսավորվում են միայն անչափահասների համար: Չափահաս դառնալուն պես առանձնակի խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար ֆինանսավորումը դադարեցվում է և նրանք, փաստացի, հայտնվում են անօթևանի կարգավիճակում: