ԼՐԱՀՈՍ
08 Nov 2024

Թրամփը ծրագրում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցներն ու սահմանափակել նավթի վաճառքը․ WSJ

Թրամփը ծրագրում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցներն ու սահմանափակել նավթի վաճառքը․ WSJ

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփը ծրագրում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցներն ու սահմանափակել նավթի վաճառքը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal–ը՝ հղում անելով քաղաքական գործչի ծրագրերին ծանոթ աղբյուրներին։

Հրատարակությունը հիշեցրել է, որ Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում բացասական վերաբերմունք է ունեցել Իրանի նկատմամբ։

WSJ-ի զրուցակիցները պնդում են, որ նոր թիմը արագ կգործի Իրանի նավթային եկամուտները կրճատելու համար։ Սա կվերստեղծի այն ռազմավարությունը, որը Թրամփը վարել է իր առաջին ժամկետի ընթացքում: Միաժամանակ պաշտոնյաները չեն հստակեցնում, թե կոնկրետ ինչպես է հանրապետականը նախատեսում ուժեղացնել ճնշումն Իրանի վրա։

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփը հաղթել է։ Ըստ NBC News պորտալի տվյալների՝ նա հավաքել է 301 ընտրական ձայն, մինչդեռ նրա մրցակիցը՝ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը, ստացել է 226 ձայն։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանի համար կարևոր չէ, թե ով է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, քանի որ Իրանն առաջնահերթություն է տալիս իսլամական և հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։

ABC MEDIA -ն է փոխանցում