ԼՐԱՀՈՍ
22 Nov 2024
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
«...Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարում է՝ Հայաստանի Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն։
Այն ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից։ Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության որևէ դրույթ ու ՀՀ պետական խորհրդանիշները` Միավորված ազգերի պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետության ճանաչման և միջազգային իրավունքի հետ խնդիրներ չեն ունեցել և ներկայումս էլ չունեն...»,-ասվում է հայտարարության մեջ։