ՄԵՐ ՄԱՍԻՆ
PARA TV
PARA-ն օնլայն հեռուստաընկերություն է, որը հանդիսանում է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի խոշորագույն նախագծերից մեկը:


«PARA TV»-ն «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ի խոշորագույն նախագծերից է: Առցանց հեռուստատեսության ուշադրության կենտրոնում են մի շարք ոլորտներում առկա այն բոլոր խնդիրները, որոնք առանցքային են և այս կամ այն կերպ ազդում են հասարակական կյանքի որակի վրա:
«PARA TV»-ն իր առջև խնդիր է դրել անդրադառնալ քաղաքական, հասարակական, սոցիալական, տնտեսական, մշակութային, ինովացիոն և մի շարք այլ ոլորտների խնդիրներին ու ձեռքբերումներին:
www.para.tv կայքում կարող եք հետևել տարաբնույթ հեղինակային հաղորդումների, հեղինակային վերլուծական ֆիլմերի, օրվա լրատվական ամփոփումների, հեղինակային էքսկլյուզիվ ռեպորտաժների, որոնք մատուցվում են պրոֆեսիոնալ լրագրողական թիմի, հեղինակ-վերլուծաբանների, առանձին ոլորտների նեղ մասնագետների կողմից: