«Ռուսաստանի վրա ճնշում գործադրելն անիմաստ է»․ Պուտին
Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ կանգնեցրել է նրանց, ովքեր ձգտում էին համաշխարհային տիրապետության, և այդպես էլ կշարունակվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի գոյությունն է աշխարհի հաջող զարգացման գրավականը։
«Ռուսաստանի վրա ճնշում գործադրելն անիմաստ է, պետք է բանակցել»,- ընդգծել է Պուտինը՝ նշելով նաև, որ ուկրաինացիներին վերածում են թնդանոթի միս և ցինիկաբար վարժեցնում ռուսների դեմ;
ՌԴ ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը դեռևս ստիպված է դիմակայել Խորհրդային Միության արտաքին քաղաքականության որոշ ողբերգական հետևանքներին՝ սկսած 1980-ականների կեսերից։
Ըստ Պուտինի՝ Արևմուտքը «սողացող միջամտություն» իրականացրեց Ռուսաստանը ոչնչացնելու համար։ «Ռուսաստանը երբեք ուժի կիրառման նախաձեռնողը չի եղել, սակայն անհրաժեշտության դեպքում կձեռնարկի բոլոր միջոցները երկիրը պաշտպանելու համար»,- հավելել է ՌԴ նախագահը։
Աղբյուրը՝ MediaHub․am