«Փաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է»․Վլադիմիր Մարտիրոսյան
«Փաշինյանի իշխանութունը խորը ճգնաժամի մեջ է: Դուք դրանում կհամոզվեք այսօր երեկոյան: Քաղաքականությունը Հ1-ով կամ իշխանամերձ մեդիակոմբինատների միջոցով սպառողների և նույնիսկ որոշ ընդդիմադիր, բայց սպառողական հասարակության ներկայացուցիչների համար վերը նշված արձանագրումը կարող է միամիտ կամ մանիպուլյատիվ թվալ, բայց կրկին շեշտեմ՝ Փաշինյանի իշխանությունը թերևս ամենախորը ճգնաժամի մեջ է առավել ևս, երբ նրան ծանոթացնում են իր վարկանիշի իրական տվյալների հետ և նա ստիպված իր ձեռքն է վերցնում ուղեղների լվացման գործը: Գիտեմ, որ մեծամասնությանը հետաքրքրում է ոչ թե նրա ճգնաժամը այլ օր առաջ հեռացումը, բայց չի լինում հեռացում կամ իշխանազրկում առանց ճահճացած ճգնաժամի, դրա հակառակը արհեստական ռեակցիոնիզմն է կամ դրսի շահերով ուղորդվող քաղաքական հովանավորչությունը:
Ինչևէ այդ ճգնաժամի ողջ գունապնակը ամենալավը ինքն է պատկերացնում տիրապետելով դրան ներսից: Վերջին շրջանի ռեակցիոն քայլերը խոսում են այդ ճգնաժամի իրական խորության մասին և դրանից դուրս գալու ըստ իս ծայրաստիճան անհաջող և նպատակին չծառայող շարժումների և քայլերի մասին, իսկ քայլերի «էպոտաժային» ֆորման խոսում է դրանց հուսահատության մասին:
«Ցավոք սրտի» նրա կողքին չկա որևէ մեկը ում հետ նա կարող է կիսել ճգնաժամի ողջ քաղաքական և ներկայացուցչական ծանրության բեռն ու խարանը և շատ լավ հասկանում է նաև, որ իր բոլոր պրոտեժեները իր կողքն են, քանի նա ունի իշխանություն և հանուն Փաշինյանի այլևս իրենց սոցիալ- ֆինանսական կարգավիճակը չեն զոհաբերելու: Նրանք բավականին հոգնել են Փաշինյանից և քանի որ արդեն level են փոխել՝ ի տարբերություն Փաշինյանի ով իշխանություն կորցնելիս կորցնելու է ամեն ինչ, նրանք չեն ուզում արժանանալ նույն ճակատագրին, բայց դեռ պահում են ֆորմալությունը, ինչը Փաշինյանին սկսել է չբավարարել և նաև նյարդայնացնել, քանի որ ստանձնած «առաքելության» գնի ծանրությունը պրոտեժեները լավ չեն հասկանում:
Միայն ներքին կոնյուկտուրային առումով՝
1. Մոտ 150 մլրդ դրամի հարկային թերհավաքագրում և նոր բիրտ հարկային քաղաքականություն փոքր և միջին ձեռնարկատիրության նկատմամբ:
2. Ծայրահեղ բարձր կրիմինոգեն իրավիճակ՝ հանցավորության աճ, թմրանյութերի շրջանառության և օգտագործման աճ:
3. Երևան քաղաքի կառավարման որպես քաղաքական կապիտոլիայի մարդկային քվեի և վստահության ռեսուրսի տիրապետման լիակատար ձախողում:
4.Գյումրի քաղաքի կառավարման ճգնաժամ և դրա հանգուցալուծման փնտրտուք և առհասարակ տարածքային կառավարման և քաղաքական ազդեցության ձախողում:
5.Ներթիմային ամրության խորը ճեղքվածք և լոյալություն քաղաքական «առաքելությանը»եթե չես ստիպում ակտիվանալ կամ ստիպված թիմը կառավարում ես հեռավահանակով:
6. Կառավարման էֆեկտիվությունը բարձրացնելու անթաքույց ձախողում, որը պետք է բերեր լեգիտիմության ռեսուրսի վերակենդանացմանը: Վերակենդանացում չկա, արդյունավետություն ևս:
7.Կադրային բանկի և հատկապես մասնագիտական ապարատի սնանկություն: Որևէ լուրջ, իր գինն իմացող, պատասխանատու պրոֆեսիոնալ չի ուզում աշխատել և ստանձնել պարտավորություններ այս իշխանության հետ:
8.Գործարարների , բիզնեսմենների, օրենքի հետ խնդիրներ ունեցողների հարցերի ամբողջական թնջուկներ և այդ խնդիրների լուծման անկարողություն, ինչը բերել է ռիսկի, որ իջնում է նրանց կախվածության մակարդակը իշխանավորների կամքից և նրանք այլընտրանքային ճանապարհներ են փնտրում:
9. Իշխանության գաղափարական և պրոպագանդիստական թեզերի սպառման էֆեկտիվության խորը անկում հենց իր ընտրազանգվածի շրջանակներում: Որքան մեծացնում և մեծացնում են պրոպագանդայի վրա ծախսվող ոչ թափանցիկ ֆինանսական միջոցները՝ էֆեկտը չի մեծանում, նույնն է: Նույնն է նաև Փաշինյանի վարկանիշը: Այն չի աճում և գտնվում է անշարժ օրգանական մինիմումի վրա:
10. Իշխանական կոռուպցիայի, հովանավորչության, ներքին դեմպինգի, պետական գնումների, և հանրային միջոցների չհիմնավորված և վոլյունտարիստական մսխման տևական գործընթացի արդյունքում ձևախեղված բյուրոկրատական ապարատ:
Հավատացած եմ, որ այս շարքն անվերջ է և կարող եք շարունակել:
Չեմ անդրադառնում հանրային և հատկապես անվտանգային և արտաքին քաղաքականությունների տոտալ ձախողումներին և սննկացմանը, որոնց խորությունը շատ ավելի մեծ ու համապարփակ է քան վերը նշված կետերինը և հենց հանրային, անվտանգային և արտաքին ձախողումներից է կազմված Փաշինյանի իշխանության ապալեգիտիմացման առյուծի բաժինները: Եթե ոմանք կարծում են, որ կարող են երկիրը հասցնել լինել չլինելու եզրին, իսկ իրենց իշխելու հնարավորությունը զերծ պահեն լինել չլինելուց, սխալվել են և շատ: Այդ սխալը անգրագիտության և անարժեքության հիմք ունի:
P.S. Շնորհավորում եմ սկսվել են ավտորիտար վարչակարգիդ բնորոշ խրոնիկական հիվանդությունների ողջ փնջի սրացումները: Ադապտացիր քանի ուշ չի և խուսափիր կտրուկ և անկանոն շարժումներից, դրանով միայն կօգնես... մեզ և երկրին: Չնայած կարող ես ավելի «խելոք» գտնվել և «մեր դեմ խաղ չկան» շարունակել , միևնույն է արդյունքը նույնն է լինելու, բայց ավելի ֆատալ:
Հեզաճկուն մարողներին ողջույն
Վլադիմիր Մարտիրոսյանն է այս մասին գրել ֆեյսբուքյան իր էջում։