ԼՐԱՀՈՍ
22 Nov 2024

«Բելառուսում բռնապետություն չկա և չի կարող լինել»․ Լուկաշենկո

«Բելառուսում բռնապետություն չկա և չի կարող լինել»․ Լուկաշենկո

Բելառուսում լիդերություն չպետք է լինի, իսկ բռնապետություն չկա և չի կարող լինել։ Ըստ բելառուսական Белта գործակալության՝ դրա մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Առաջնորդություն չպետք է լինի: Սա այն է, ինչից ես վախեցել եմ իմ ամբողջ նախագահական կյանքում: Երկրում բռնապետություն չկա և չի էլ կարող լինել: Որովհետև բռնապետ լինելու համար պետք է բռնապետության լծակներ ունենալ։

Իսկ ես ի՞նչ լծակներ ունեմ: Ամերիկացիք են դա հորինել՝ թե բա՝ դիկտատոր, դիկտատոր։ Ես ո՞նց պիտի Ամերիկային թելադրեմ: Այսօր Թրամփն ու Բայդենն էլ չեն կարող թելադրել: Մենք ունե՞նք ամենաուժեղ տնտեսությունը։ Ո՛չ»,-նշել է Բելառուսի նախագահը:

 

Փոխանցում է Yerkir.am-ը