ԼՐԱՀՈՍ
07 Nov 2024
Շոյգուն ակնկալում է «3+3» ձևաչափի ակտիվացում
Մոսկվան ակնկալում է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում կայանալիք նախարարական հանդիպումից հետո 3+3 ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) աշխատանքները կակտիվանան։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ТАСС-ը։
«Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի ամրապնդման համար։ Մենք ակնկալում ենք, որ [Ստամբուլում] նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- նշել է նա Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։
Աղբյուրը՝ Yerkir.am