Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձներ է ստացել մի շարք պետությունների առաջնորդներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ուղերձում մասնավորապես նշել է.
«Այս նոր դարաշրջանում, որը կսկսվի Ամերիկայի ժողովրդի ընտրությամբ, մենք հուսով ենք, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կամրապնդվեն, և տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն»:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ «այս հաղթանակը շատ անհրաժեշտ էր աշխարհին»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ անհամբեր սպասում է անձամբ շնորհավորելու նախագահ Թրամփին և քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները։
Ֆրանսիայի նախագահը Էմմանուել Մակրոնը գրել է, որ պատրաստ է համագործակցել, ինչպես դա արել է նախորդ չորս տարիներին:
Թրամփին շնորհավորել են նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլք:
Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը նպատակահարմար չի գտնում շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահին:
ՌԴ ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը և կենտրոնանալով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին հասնելու վրա:
Աղբյուրը՝ Հայկական ալիք