ԼՐԱՀՈՍ
05 Nov 2024

«Մոսկվայի պատասխանը համարժեք կլինի». Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին

«Մոսկվայի պատասխանը համարժեք կլինի». Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին

Ռուսաստանը ՆԱՏՕ-ին զգուշացնում է, որ Մոսկվայի նկատմամբ դաշինքի կամ նրա առանձին անդամ երկրների ագրեսիվ գործողությունների դեպքում օվկիանոսից այն կողմ հանգիստ նստել ու սպասել չի ստացվի։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր հակառակորդները չպետք է սխալվեն։ Մեր երկրի դեմ ՆԱՏՕ-ի կամ առանձին անդամ պետությունների ագրեսիվ գործողությունների դեպքում կձեռնարկվեն համարժեք պատասխան միջոցներ՝ լիովին համապատասխան ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության ինքնիշխան իրավունքին և սեփական անվտանգությունն ապահովելու համար ցանկացած միջոց օգտագործելուն: Եվ ոչ ոք հանգիստ չի նստի ու սպասի ո՛չ Ատլանտյան օվկիանոսից, ո՛չ էլ Լա Մանշից այն կողմ», - ասել է Լավրովը։

 

Նա ընդգծել է` Մոսկվայում չեն կարող հաշվի չառնել, որ ՆԱՏՕ-ն վաղուց չի թաքցնում իր ագրեսիվ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Լավրովը հիշեցրել է, որ դաշինքի ռազմավարություններում Ռուսաստանը նկարագրվում է որպես «անվտանգության առավել նշանակալի և անմիջական սպառնալիք», իսկ ՆԱՏՕ-ի ղեկավարությունն անընդհատ խոսում է այն մասին, որ առաջիկա տարիներին Ռուսաստանն իբր պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա:

Միաժամանակ արագացված տեմպերով ընթանում է Եվրոպայի ռազմականացումը, զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի ուժերը հարձակողական գործողություններ են մշակում Ռուսաստանի դեմ:

Նա ընդգծել է, որ եթե արևմտյան հեռահար սպառազինությունը կիրառվի Կիևի կողմից Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար, ապա դա կնշանակի, որ ոչ միայն Ուկրաինան, այլև ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի դեմ կռվում են արդեն բացահայտ՝ այլևս չամաչելով ուրիշի դրոշի ներքո վարձկանների, կամավորների և հրահանգիչների մասին փաստերը թաքցնելուց:

Աղբյուրը՝ Yerkir.am