ԼՐԱՀՈՍ
05 Nov 2024

«ՌԴ-ն արել է ամեն բան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար». Պուտին

«ՌԴ-ն արել է ամեն բան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար». Պուտին

Ռուսաստանն արել և անում է ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախաահ Վլադիմիր Պուտինը 28 երկրների, այդ թվում՝ ՀՀ-ի նորանշանակ դեսպանների հավատարմագրերն ընդունելու ժամանակ:

«Մենք կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան», – նշել  է Պուտինը:

 

ABC MEDIA -ն է փոխանցում