ԼՐԱՀՈՍ
05 Nov 2024

«Եվրոպայի վախերը»․ Հարություն Գրիգորյանի վերլուծականը

  «Եվրոպայի վախերը»․ Հարություն Գրիգորյանի վերլուծականը

Գերմանական առաջատար թերթերից մեկի էջերում կարծիք է հայտնվել. Կամալա Հարրիսի հաղթանակի պարագայում, արդյոք Թրամփի կողմնակիցները կընդունեն իրենց թեկնածուի պարտությունը: Հակառակ դեպքում բռնությունը կարող է տևել շաբաթներ։ Եթե ընտրությունները հանգեցնեն ոչ թե հստակության, այլ քաոսի, դա մեզ համար նույնպես հետևանքներ կունենա, քանզի, եթե աշխարհում ամենակարևոր ժողովրդավարությունը դադարի լույս սփռել, ապա ամբողջ ժողովրդավարական Արևմուտքը կդառնա ավելի մութ։

 Այս դիրքորոշումը ևս մեկ անգամ ընդգծում է լիբերալ եվրոպական Արևմուտքի վերնախավին պատած անհանգստությունը ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակի և ընտրությունների հնարավոր հետևանքների վերաբերյալ։

Նույնիսկ Կամալա Հարիսի հաղթանակը կարող է բռնություն և զանգվածային բողոքի ցույցեր առաջացնել, իսկ ամերիկյան քաղաքականության մեջ երկարատև քաոսի հեռանկարը սպառնում է թուլացնել Միացյալ Նահանգների՝ որպես համաշխարհային առաջնորդի դիրքերը:

Միացյալ Նահանգները, որոնք ընկալվում են, որպես քաղաքական կայունության խորհրդանիշ և մարդու իրավունքների մոդել, կենտրոնական են արևմտյան ժողովրդավարությունների համար:

Ավելին, Վաշինգտոնի, որպես միջազգային կարգի երաշխավորի ներուժի վրա է կառուցված Եվրամիության արտաքին անվտանգության ողջ ճարտարապետությունը։

Եթե ներքին անկայունությունը սկսի թուլացնել այս հեգեմոնին, եվրոպական էլիտաները ստիպված կլինեն վերանայել սեփական խոցելիությունը և քաղաքական կայունությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները: Արևմտյան ժողովրդավարության հիմքերին սպառնացող ցանկացած լուրջ սպառնալիք կարող է տագնապ առաջացնել և խաթարել այն երկրների ոգին, որտեղ ժողովրդավարական կարգը հաճախ ասոցացվում է արևմտյան արժեքների և Ամերիկայի հետ դաշինքի հետ։

Պետք է նաև հաշվի առնել, որ եվրոպական քաղաքական վերնախավերը ԱՄՆ-ի հետ երկար տարիների սերտ հարաբերությունների ընթացքում մեծապես կախված են եղել ամերիկյան ազդեցությունից։

Ավանդական ամերիկյան ժողովրդավարական ուժերի հնարավոր ճգնաժամը կամ պարտությունը նրանց մտավախություններ է առաջացնում, քանի որ արտասահմանում գործընկերոջ կորուստը կարող է ոչնչացնել գոյություն ունեցող միջազգային, տնտեսական և քաղաքական կապերը, որոնց վրա հիմնված է ոչ միայն անվտանգությունը, այլև նրանց շատերի անձնական և ընտանեկան ֆինանսական կայունությունը և բարեկեցությունը։

Այսինքն՝ երկար տարիներ նրանց փող ու կոչումներ էին տրամադրում նրանք, ովքեր հիմա պարտության եզրին էին։

 

Հարություն Գրիգորյան
Փորձագետ, նախկինում Արցախի ներկայացուցիչը Գերմանիայում