ԼՐԱՀՈՍ
04 Nov 2024
Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր անձնական էջում հրապարակել է վրացական տուրօպերատորներից մեկի գրառումը՝ Լոռի և Տաշիր այցելելու մասին։ Գրառման մեջ ասվում է, որ դա «տխուր, բայց պարտադիր շրջագայություն է»: Զուրաբիշվիլին «Հայաստանի Ախթալայի, Քոբայրի, Սանահինի, Հաղպատի, Օձունի եկեղեցիներն ու այլ մշակութային հուշարձանները ներկայացրել է որպես «պատմական Վրաստան», «որոնք, իբր թե, ցավոք, մնացել են Լոռիում»։
Աղբյուրը՝ Yerkir.am