ԼՐԱՀՈՍ
04 Nov 2024

«Դիմում եմ ուսուցիչներին, դասախոսներին, մտավորականներին, արվեստի մշակներին»․ Բագրատ Սրբազան

  «Դիմում եմ ուսուցիչներին, դասախոսներին, մտավորականներին, արվեստի մշակներին»․ Բագրատ Սրբազան

 «Դիմում եմ ուսուցիչներին, դասախոսներին, մտավորականներին, արվեստի մշակներին․ սա ձեզ համար, բոլորիս համար, բայց հատկապես ձեր ճշմարտության ժամն է․ հիմա կամ երբեք։

 

Մտավորական, արվեստի գործիչ, խաղալու ժամը չէ և ոչ էլ ուսուցիչ, դասախոսի դեր կատարելու ժամը։

 

Վաղը դուք, սիրելի ուսուցիչներ, դասախոսները, արվեստի գործիչներ,  ոչինչ չեք ունենալու մատուցելու համար  ձեր իսկ աշակերտներին, ուսանողներին կամ հետևորդներին ոչ միայն դասավանդման իմաստով, այլև պատվի և արժանապատվության իմաստով»։

 

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան