«Մենք իրավունք չունենք զիջումների գնալ»․ Բագրատ Սրբազան
«Մենք իրավունք չունենք զիջումների գնալ․․․
Հայրենիք ենք կորցրել, մեզ պարտադրում են, թե՝ ճանապարհ կբացենք։ Հայրենիք ենք կորցրել, մեզ պարտադրում են, թե՝ առևտուր կանենք։
Հազարավոր զոհեր ունենք, մեզ ասում են՝ լավ, ոչինչ։
Ո՞ւմ կյանքի հաշվին, ո՞ւմ գիտակցության և ինքնության հաշվին։
Դպրոցներից հանվում են ինքնության զորացմանն ու ճանաչողությանը նպաստող բոլոր առարկաները և գիտակարգերը։ Այս ամենը կատարվում է կեղծ մատուցմամբ՝ ներկայացնելու մի բան, որին մենք չենք հակադրվում, ասելով, թե դա աշխարհի տրամադրությունն է։
Մի՛ փորձեք նվաստացնել, սեղմել, ճզմել, վերացնել այն, ինչը մեր սեփական ակունքն ու ինքնությունն է, որի մասին խոսում է Սուրբ Մովսես Խորենացին։
Մենք իրավունք չունենք զիջումների գնալ...
Ինքնությունը կորցրած լինել, նշանակում է լինել այն գլոբալիստական, համահարթեցողական տրամաբանության և տրամադրության մեջ, որ այսօր մեզ ուղղակիորեն պարտադրում են բոլոր առումներով»։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Ավետյաց երկրի տեսիլքով»
Լուսանկարը՝ AniVan