ԼՐԱՀՈՍ
23 Nov 2024

«Գործող իշխանությունը պարզապես ձեռք չի մեկնում հասարակ գյուղացիներին»․ Մելքոնյան

«Գործող իշխանությունը պարզապես ձեռք չի մեկնում հասարակ գյուղացիներին»․ Մելքոնյան

«Այսօր Շիրակի մարզի բնակիչների համար ամենահրատապ խնդիրներից է մեր հասարակության սոցիալական արդարության հարցը:

Սոցիալական արդարությունը ենթադրում է արդար հարաբերություններ քաղաքացիների միջև․ յուրաքանչյուրի համար հավասար հնարավորությունների առկայություն, որը չափվում է բարեկեցության բաշխման արդար չափանիշներով, որոնք սահմանվում են որպես քաղաքացիների, սոցիալական խմբերի և անհատների նյութական, ֆինանսական, սոցիալական և հոգևոր օգուտների ապահովում:

Ելնելով հայ ժողովրդի ավանդական արժեքներից և մտածելակերպից՝ նրա ազգային գաղափարի կարևորագույն արժեքներից է սոցիալական արդարության վրա հիմնված հասարակության, ուժեղ և տնտեսապես բարեկեցիկ պետության կառուցումը, որն իր քաղաքացիներին ապահովում է արժանապատիվ կյանքով և իրենց քաղաքացիական շահերի իրականացմամբ։

Այսօր այցելել էի Անի հանայնքի սահմանամերձ մի քանի բնակավայրեր։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր գյուղերը ներկայումս գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Երիտասարդության զանգվածային արտագաղթը գյուղից քաղաքներ, գյուղական բնակավայրերի նկատմամբ պետության հավասարակշռված քաղաքականության պակասությունը, աշխատանքի, սոցիալական արդարության և վերջապես գյուղուղական համայնքում ապրելու հեռանկարի բացակայությունն առիթ են տալիս մեզ ևս մեկ անգամ մտածել մեր ապագայի և ստեղծված իրավիճակի մասին։

Այսօր շատ ու շատ խնդիրների առաջ գյուղացին կարելի է ասել մնացել է մեն մենակ։ Շիրակի մարզի գյուղական համայնքներում խնդիրները բազմաթիվ են։ Սոցիալական, առողջապահական, տնտեսական, գյուղատնտեսական, կրթական շատ հարցեր մնում են չլուծված։

Եթե գոնե այս խնդիրների մի մասը լուծվեն, ապա կարելի է վստահաբար ասել, որ գյուղը դեռ կապրի իր երկրորդ ծնունդը և զարկ կտա երկրի զարգացմանը:

Բայց ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը պարզապես ձեռք չի մեկնում հասարակ գյուղացիներին․․․․

Այսօրվա շրջայցից նորից ու նորից պարզ դարձավ, որ հասարակ ժողովուրդը սոցիալական արդարություն չպետք է սպասի ՔՊ-ական իշխանությունից։

Եւ ինչպես միշտ հասարակ գյուղացին հույսը դնում է սեփական ուժերի վրա․․․․»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան