ԼՐԱՀՈՍ
19 Oct 2024
Պուտինը չի մասնակցի Բաքվի COP 29-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Բաքվի COP29 ՄԱԿ-ի համաժողովին, որը կանցկացվի նոյեմբերին, BBC-ին հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։
Ռուսաստանը միջոցառմանը կներկայացվի «վարչապետի մակարդակով», հայտնել է աղբյուրը՝ հաստատելով, որ ՌԴ նախագահին հրավեր է ուղարկվել այլ երկրների ղեկավարների հետ միասին։
Ավելի վաղ ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովն հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է խուսափի Բաքվի կլիմայական հանդիպմանը մասնակցելուց, եթե Ռուսաստանի նախագահը նույնպես մասնակցի: Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինի մասնակցության մասին որոշումը դեռ վերջնականապես չի կայացվել։
Աղբյուրը՝ ABC MEDIA