ԼՐԱՀՈՍ
18 Oct 2024
Իրանի և ՌԴ-ի միջև գործընկերության համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կստորագրվի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Մոսկվա կատարած առանձին այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այս համաձայնագիրը պատրաստ էր ստորագրվել Կազանում (BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ՝ հոկտեմբերի 22-24-ին), սակայն երկու երկրների նախագահները Աշխաբադում կայացած հանդիպմանը պայմանավորվել են, որ այն կկնքվի երկկողմ այցերի ընթացքում: Այդ առթիվ՝ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Փեզեշքիանին Մոսկվա», – նշել է Ջալալին։
Աղբյուրը՝ ABC MEDIA