ԼՐԱՀՈՍ
18 Oct 2024

«Հարավային Կովկասում խաղաղության համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը»․ Բայրամովը՝ «3+3» ձևաչափով հանդիպմանը

«Հարավային Կովկասում խաղաղության համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը»․ Բայրամովը՝ «3+3» ձևաչափով հանդիպմանը

Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակ։

 

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը և տարածաշրջանի երկրները մշակել են անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերները կանխելու հայեցակարգ։

 

«Տարածաշրջանում կայուն և անսասան խաղաղություն ապահովելու համար այնպիսի կրիտիկական պահին, ինչպիսին է հետկոնֆլիկտային ժամանակաշրջանը, կարևոր է, որ նախկին հակամարտության հետևանքները վերացվեն սահմանադրական փոփոխությունների միջոցով»,- ասել է Բայրամովը։

 

 

 Աղբյուրը՝ ABC MEDIA