ԼՐԱՀՈՍ
18 Oct 2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանի որոշմամբ` Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է․ հայտնում է ադրբեջանական պետական APA գործակալությունը։ Թե ինչ ժամկետի մասին է խոսքը, հայտնի չէ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 16-ին Վարդանյանի կալանքը Բաքվի դատարանը երկարաձգել էր ևս 5 ամսով։
Վարդանյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում։
Աղբյուրը՝ ABCmedia