ԼՐԱՀՈՍ
17 Oct 2024
«Այսօրվա լսումները նրա համար են, որպեսզի մեր հասարակությունը տեսնի, թե ինչպես են մեր իշխանություններն Ադրբեջանի պահանջները հատիկ-հատիկ կատարում»․ Դանիելյան
«Այսօրվա լսումները նրա համար են, որպեսզի մեր հասարակությունը տեսնի, թե ինչպես են մեր իշխանություններն Ադրբեջանի պահանջները հատիկ-հատիկ կատարում»։
Գառնիկ Դանիելյան
Հիշեցնենք, որ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԺ-ում է։
Լրագրողների հետ զրույցում ասաց․
«Կոռուպցիան փտած վիճակն է, իսկ այդ վիճակի արտահայտությունը տեսաք։ Մի քիչ էլ, որ իրար հրարեն, դեռ շատ բաներ կխոսան։
Այս մարդիկ ունեն մեկ պաշտամունք՝ փող ու իշխանություն։
Մենք ունենք պետականության կորուստ, խեղված ճակատագրեր, կորսված Արցախ, իսկ ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա այն ամբողջ ծավալով շարունակվում է։
Հասարակությունը ենթարկված է ստի, խաբկանքի, զրպարտանքի, խարդավանքների ու տեղեկատվական ահաբեկչության»։