ԼՐԱՀՈՍ
15 Oct 2024
«Անհասկանալին ՀՀ-ում նման անլուրջ ու խոնարհ իշխանությունների գոյությունն է». Մետաքսե Հակոբյան
Արցախի հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.
«Հայաստանի Հանրապետության թշնամուն պարտված իշխանությունները ստորացումների հերթական չափաբաժինը ստացան։ Ցավալի է ու նաև սպասվող ագրեսիայի ահազանգ, երբ ադրբեջանի նախագահը ծաղրում է ՀՀ վարչապետին՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ առաջարկների վերաբերյալ, մյուս կողմից միլլի մեջլիսի նախագահը վերջին պահին հրաժարվում է հանդիպել ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ։
Մի կողմից էլ թշնամու ԱԳՆ-ն հայտարարում է Հայաստանի կողմից «ականային ահաբեկչության» մասին։ Թշնամու տրամաբանությունն առավել քան պարզ է, հասկանալի ու անփոփոխ։ Թերևս անհասկանալին Հայաստանի Հանրապետությունում նման անլուրջ ու խոնարհ իշխանությունների գոյությունն է…»։