ԼՐԱՀՈՍ
14 Oct 2024

Ալիևը մերժել է «Խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկը

Ալիևը մերժել է «Խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ Փաշինյանի առաջարկը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անիրատեսական է համարում «Խաղաղության պայմանագիրը» մաս-մաս ստորագրելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այս մասին Ալիևն ասել է Ադրբեջանում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոնին՝ նրա հավատարմագրերն ընդունելիս։

««Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը հավասարազոր են և չեն կարող տարանջատվել։ ՀՀ կառավարության առաջարկը՝  ստորագրել այն ամենը, ինչն արդեն համաձայնեցված է, իսկ չհամաձայնեցված կետերը թողնել հետագա փուլերին, լիովին անիրատեսական է, նման նախադեպեր չկան։ Հայկական կողմը հաճախ է առաջարկներ հնչեցնում՝  նախապես իմանալով, որ դրանք չեն կարող ընդունվել»,- ասել է Ալիևը։

Աղբյուրը՝ 24news