ԼՐԱՀՈՍ
14 Oct 2024
«ՆԱՏՕ-ի զորավարժությունները ոչ մի այլ բանի չեն հանգեցնում, քան լարվածության սրմանը»․ Պեսկով
ՆԱՏՕ-ի միջուկային ուժերի վարժանքներն Ուկրաինայում ընթացող թեժ պատերազմի պայմաններում ոչ մի այլ բանի չեն հանգեցնում, քան լարվածության սրմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
Երկուշաբթի օրը Հյուսիսային Եվրոպայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի «Steadfast Noon» լայնածավալ միջուկային զորավարժությունները, որին մասնակցում են դաշինքի 13 երկրների երկու հազար զինվորականներ և մինչև 60 ռազմական ինքնաթիռներ:
«Թեժ պատերազմի պայմաններում, որը տարվում է ուկրաինական հակամարտության շրջանակներում, իհարկե, նման զորավարժությունները ոչ այլ ինչի չեն հանգեցնում, քան լարվածության հետագա սրումը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այդ զորավարժությունների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը։
Փոխանցում է Yerkir.am-ը