ԼՐԱՀՈՍ
14 Oct 2024
«Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին». Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Մեղրիի զորամասում զինծառայողի մահվան դեպքի առթիվ.
«Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է ոչ միայն քրգործեր բացել ինքնասպանության հասցրած ծառայակիցների նկատմամբ, այլ պետք է խորքային հետազոտություններ կատարել այդ երեւույթի սոցիալական պատճառների, սպայական կազմի ցածր պատրաստվածության, եւ նրանց լիազորությունների սահմանափակ լինելու վերաբերյալ, զինված ուժերի հրամանատարության, ՊՆ նախարարի եւ նրա տեղակալների, ԳՇ կազմի հանցավոր անփութության, պրոֆեսոնալիզմի բացակայության մասին։
Մեր կողմից լռելը նույնպես հանցավոր անտարբերություն է, եւ, բացի այդ ամենից, սա է այսօրվա քաղաքական հրատապ հարցը։
Հ.Գ. Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին»։