ԼՐԱՀՈՍ
12 Oct 2024

«Գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել թշնամիներին»․ Արա Պողոսյան

«Գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել թշնամիներին»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Չափազանց կարևոր հարց (որը հետո այլ տեղում և այլ ձևով կհնչի) ՔՊ-ին և ՔՊ պաշտպանիչներին, ինչպես նաև ու հատկապես Փաշինյանին և Փաշինյանի պաշտպանիչներին, թե այդ ի՞նչ առաջընթաց են ապահովել թշնամիների համար, ժողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել։

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն «GDH TV»-ին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային։

Նա պատասխանելով այն հարցրին՝ Իրանով թե՞ Հայաստանով է անցնելու այսպես կոչված միջանցքը, նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում և պնդել է, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։

«Կարծում եմ առաջիկա գործընթացում դա էլ կհստակեցվի, և ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք»։

Ու այստեղ անխուսափելիորեն պետք է հարցնել ՔՊ-ին և ՔՊ պաշտպանիչներին, ինչպես նաև ու հատկապես Փաշինյանին և Փաշինյանի պաշտպանիչներին, թե այդ ի՞նչ առաջընթաց են ապահովել թշնամիների համար, ժողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել»։