ԼՐԱՀՈՍ
11 Oct 2024
«Ալիևին չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել իր հեղինակության ռեբրենդինգի համար». Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքին՝ կապված ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնության հետ:
«Ես ուրախ եմ, որ մեր վճռական երկկուսակցական օրինագիծը գրավել է Ադրբեջանի նախագահի ուշադրությունը՝ չնայած այն բանին, որ նա միջոցառումն անցկացնում էր այն վայրում, որտեղ անցյալ տարի իր զորքերը զանգվածային էթնիկ զտումներ իրականացրին»,- ասել է Փալոնը:
Կոնգրեսականը նշել է, որ Ալիևն ու նրա ռեժիմը ոչ մի նշանակալի պատասխանատվության չեն ենթարկվել, և հավելել. «Չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել հեղինակության ու ռեբրենդինգի համար»:
Աղբյուրը՝ 24news