ՌԴ և Իրանի նախագահերը հանդիպել են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի բանակցություններն ավարտվել են: Դրանք տևել են մոտ մեկ ժամ, հայտնել է ՌԴ մամուլի քարուղար Դմիտրի Պեսկովը։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են և անկեղծ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում բանակցություններ վարել Իրանի նախագահ հետ։
Թեհրանը հույս է հայտնել, որ Մոսկվայի հետ Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովում կստորագրի համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Պուտինը Փեզեշքիանին հրավիրել է պաշտոնական այցով Ռուսաստան, հրավերն ընդունվել է։ ՌԴ առաջնորդը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանն ակտիվորեն աշխատում են միջազգային ասպարեզում և հաճախ իրադարձությունների վերաբերյալ նրանց գնահատականներն նման են։
Աղբյուրը՝ ABCmedia