«Արդյո՞ք Հայաստանը անելանելի վիճակում է»․ Հարություն Գրիգորյան
«Արդյո՞ք Հայաստանը անելանելի վիճակում է։ Ո՛չ։ Ելք միշտ էլ կա։ Մեր պարագայում սա ճշմարտությունն է։
Առաջարկում եմ զուգահեռ անցկացնել 1988 թվականի իրադարձությունների և Ռուսաստանից հեռանալու Հայաստանի ժամանակակից փորձերի միջև։
1988 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ և «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ» կարգախոսով Խորհրդային Հայաստանը սկսեց Արցախի ազատագրումը և այսպես կոչված բոլշևիկյան Ռուսաստանից (ԽՍՀՄ) անկախանալու գործընթացը։
Հայ ազգն անցավ «կրակի ու ջրի միջով», ազատագրեց, ապա կորցրեց Լեռնային Ղարաբաղը (Արցախը):
Այժմ, ավելի քան 30 տարի անց, Հայաստանը կրկին պայքարում է «Ռուսաստանից անկախանալու» համար, որպեսզի չդառնա «կայսրության ծայրագավառ»։
Այս պայքարի հիմքում ընկած է այն սուտը, որն այնքան երկար է կրկնվել ու տարածվել, որ դրան հավատացել են ոչ միայն հասարակության լայն շերտերը, այլև, կարծես թե, այս կեղծ տեսությունը ստեղծողները։
Այսօր Հայաստանում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը կորցրել են ճշմարտությունը ստից տարբերելու ունակությունը, քանի որ քաղաքական գործողությունների հիմքում ընկած շատ գաղափարներ հիմնված են կեղծ տեսությունների վրա։
Արդյունքում ողջ ժողովուրդը իր էլիտաների հետ մեկտեղ ամբողջովին շեղվել է իր ուղուց և հայտնվել է սեփական մոլորությունների փլատակների տակ։
Եթե առկա է կամք դրսևորելու և ճշմարտության հետ առերեսվելու համարձակություն, ապա հնարավոր կլինի ձերբազատվել կեղծ և արհեստածին «գաղափարախոսություններից»։
Առաջին քայլը հիմնական հարցին պատասխանելն է՝ ոչ թե «ումի՞ց կամ ինչի՞ց է պետք անկախանալ», այլ «հանուն ինչի՞ է անհրաժեշտ այդ անկախությունը»։
Միայն իրական նպատակների ըմբռնումը, արժեքների ու առաջնահերթությունների ազնիվ արտացոլումն ու վերագնահատումը կարող են Հայաստանին և ողջ ժողովրդին դուրս բերել ներկա փակուղուց։ Այսինքն՝ ստից ու պատրանքներից ազատվելու դեպքում ելք կլինի»։
Հարություն Գրիգորյան
Փորձագետ, նախկինում Արցախի ներկայացուցիչը Գերմանիայում