ԼՐԱՀՈՍ
10 Oct 2024

«Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են»․ Ռուբեն Մելիքյան

«Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են»․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ-ի գործողություններին՝ գրելով․

«Իմ տղաները նույնպես սովորում են թիվ 20 դպրոցում։ Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են։ Տղաներիցս մեկի դասարանցիները կարծել են՝ ահաբեկիչներ են մտել դպրոց։ Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել։ Մի խոսքով՝ ԿԱՇՄԱՌ:

Կարճ ասած, նման խայտառակ օպերացիա հրահանգավորողը պետք է պատժվի։ Թե չէ՝ էլի՛ են անելու։ Ձե՛ր երեխաների դպրոցներում են անելու՝ ձե՛ր էրեխեքին են լեղապատառ անելու։

Հ․Գ. Բուն «հանցանքի» մանրամասներին տեղյակ չեմ, բայց դրանք բնավ էական չեն։ Ամեն ինչին ձև կա»։

Հիշեցնենք՝ այսօր քաղաքացին ահազանգել էր, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ֆիզիկայի դասին ԱԱԾ֊ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, մազերից քաշել և այլն։

Փոխանցում է Yerkir.am-ը