ԼՐԱՀՈՍ
10 Oct 2024
«Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտադաշտում ստեղծված իրավիճակը «հնարավորություն է ստեղծում» քայլեր ձեռնարկելու Ուկրաինայում պատերազմը 2025 թվականից ոչ ուշ դադարեցնելու համար. այս մասին գրում է Reuters-ը:
«Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն և հարատև կայունություն: Ռազմի դաշտում ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս անել այս ընտրությունը՝ վճռական գործողությունների ընտրությունը՝ պատերազմն ավարտելու համար ոչ ուշ, քան 2025 թվականը», – ասել է նա Դուբրովնիկում «Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա» գագաթնաժողովի ժամանակ:
Աղբյուրը՝ ABCmedia