«Տավուշը, Սյունիքը կայծն են տվել, այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի Հայաստանը, Արցախի վերադարձը լինի»․ Հակոբյան
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Երբ Արցախում միտինգներ ու բողոքի ակցիաներ էին կազմակերպվում, հիմնական ակնկալիքը Երևանում արդյունք գրանցելն էր, վստահ էինք, որ մեր կայծը կրակ կդառնա ու տարածվելով Մայր Հայաստանում, կկանգնեցնի հայրենադավերին ու…կփրկվի Արցախը, կփրկվի Հայաստանը…
Շրջափակման ժամանակ երիտասարդ մայրերն իրենց մանկահասակ երեխաների հետ, տարեցները, բոլորը թերսնված, բայց ժպիտը երեսներին, ոտքով կիլոմետրեր էին անցնում, որ Երևանը տեսնի իրենց ուժն ու կամքը, Հայրենիքում ապրելու մեծագույն ցանկությունը….
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի’ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի’…»