«Պայքարին երեկվանից միացած երկու տասնյակից ավել հայ զինվորներն են, որոնք տարիներով ու արյունով պահել են այն սահմանը»․ Գեղամյան
«Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Տավուշում հայ մարդկանց բողոքի օրինական գործողությունները ընդդեմ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների անօրինական քայլերի շարունակվում են նաև այսօր։
Այս առիթով երկու լուսանկար եմ ուզում դնել։
Առաջինում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն է ու պատերազմում ոտքերը կորցրած մեր տղերքը, որոնք միասին օր ու գիշեր պայքարում են, որպեսզի մեր դիրքերը չհանձնվեն թշնամուն։
Իսկ երկրորդում՝ նույն պայքարին երեկվանից միացած երկու տասնյակից ավել հայ զինվորներն են, որոնք տարիներով ու արյունով պահել են այն սահմանը, որն այս պահին միակողմանի ուզում են նվիրել թշնամուն՝ բացելով մեր երկրի խորքի դարպասները։
Այս առավոտ եկեք մենք էլ մտածենք, թե ինչ ենք արել ու ինչ կարող ենք դեռ անել՝ կանգնեցնելու մեր պետության հանձնումն ու բերելու նոր հաղթանակներ»։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյան