Ինքնաբուխ հավաքների մասնակիցների ուշադրությունն է հրավիրում իրավաբանը
Իրավաբան Վահե Գրիգորյանը տեղեկացնում է ․
«ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Շտապ և ինքնաբուխ հավաքների հարգելի մասնակիցներ,
Կից ներկայացնում եմ իրազեկման համառոտ տեղեկատվություն վարչական ձերբակալման ենթարկվելու դեպքերի վերաբերյալ.
Վարչական ձերբակալման ենթարկվելու դեպքում որևէ պարագայում չի կարելի հարվածել կամ վիրավորել ոստիկաններին.
Վարչական ձերբակալումը չի կարող տևել 3 ժամից ավելի. ընդ որում` հաշվարկը սկսում է Ձեզ արգելանքի տակ վերցնելու (պարզ ասած` ձեռքերից բռնելու պահից).
Վարչական ձերբակալման դեպքում Ձեզ որևէ տուգանք չի սպառնում. ընդամենը արձանագրություն են կազմում. ձեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ:
Արձանագրության մեջ պարտադիր կերպով գրեք, որ որևէ իրավախախտում չեք կատարել, ձեզ որևէ օրինական պահանջ չի ներկայացվել ոստիկանության կողմից ԿԱՄ չգիտեք ու ձեզ չեն ներկայացրել, թե ինչի համար եք ենթարկվել վարչական ձերբակալման, որպեսզի հետագայում բացառվի ձեր նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշման ընդունումը վարչական դատարանի կողմից:
Հետագա իրավական խնդիրների դեպքում դիմեք Ինձ:
Շնորհակալություն»