ԼՐԱՀՈՍ
25 Apr 2024
«Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում»․ Օվերչուկ
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետի խոսքերը։
«Սպասում ենք»,- պատասխանել է Օվերչուկը ՀՀ վարչապետի` գագաթնաժողովին հնարավոր մասնակցության մասին հարցին։
Փոխանցում է 168.am-ը