ԼՐԱՀՈՍ
25 Apr 2024

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց

«Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները։

Նրա ինքնազգացողությունը վատթարացել էր Բագրատաշենի հատվածում քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ընթացքում ուշագնաց լինելուց հետո։

Գառնիկ Դանիելյանի հոսպիտալացվելուց հետո էլ քաղաքացիները շարունակում են անհնազնդության ակցիան՝ փակ պահելով Վրաստանի հետ կապող միջպետական ճանապարհը Բագրատաշենի հատվածում։

Քաղաքացիների կողքին են պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Ասպրամ Կրպեյանը»։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյան