ԼՐԱՀՈՍ
25 Apr 2024

«Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, երբ Հայաստանի իշխանությունն ինքն է բնակավայրերը հանձնում Ադրբեջանին»․ Զախարովա

«Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, երբ Հայաստանի իշխանությունն ինքն է բնակավայրերը հանձնում Ադրբեջանին»․ Զախարովա

Ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են հանրայնորեն քննադատել ՀԱՊԿ-ին։ Ոչ միայն քննադատում են, այլև անհիմն են քննադատում և դա անում են այն պարագայում, երբ ՀԱՊԿ քարտուղարությունը հրապարակային ասել է, որ կատարում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտականությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամա նակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Երևանի համար դրական հանգամանք է այն, որ ՀԱՊԿ–ն ընդունում է ազգային ինքնիշխանությունը՝ ի տարբերություն արևմտյան ռազմաքաղաքական դաշինքների։ Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընդունում որ հայ-ադրբեջանական դեմարկացիան դեռևս պետք է հստակեցնի սահմանները, վիճելի անկլավների հարցը։ Ինչպե՞ս պետք է գործի ՀԱՊԿ-ը, երբ Հայաստանի իշխանությունն ինքն է բնակավայրերը հանձնում Ադրբեջանին․ դա է՞լ է ՀԱՊԿ պատասխանատվությունը։

Առանձին երկրներ և հավաքական Արևմուտքը միտումնավոր մտնում են տարածաշրջան՝ իրավիճակը ապակայունացնելու, տեղեկատվություն հավաքելու, տնտեսական  օգուտների քաղելու համար։ Այնուամենայնիվ, հիմնական տարածաշրջանը բոլոր ուղղություններով ապակայունացնելն է, ինչը խատում խախտում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում և խաթարում է խաղաղ համակեցությունն ու բանակցությունները», – հայտարարել է Զախարովան։

Աղբյուրը՝ ABC MEDIA