ԼՐԱՀՈՍ
25 Apr 2024

«Քաղաքացիները Շիրակի մարզում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը»․ Վարդանյան

«Քաղաքացիները Շիրակի մարզում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը»․ Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. 

«Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից:

Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը` ի աջակցություն Տավուշում արդար բողոքի ձայն բարձրացրած հայրենակիցների:

Այս ճանապարհը նաև հանդիսանում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այլընտրանքային ճանապարհի հատված:

Հիշեցնեմ, որ հիմնական ճանապարհը օրեր շարունակ շարունակում է փակ մնալ Կիրանցի հատվածում:

Քաղաքացիների հետ է ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը»։