ԼՐԱՀՈՍ
24 Apr 2024

Տավուշի դիրքերում վերադասավորումներն ինչպե՞ս կազդեն ՀՀ անվտանգության վրա․ Սեյրան Օհանյանն է մեկնաբանում

Տավուշի դիրքերում վերադասավորումներն ինչպե՞ս կազդեն ՀՀ անվտանգության վրա․ Սեյրան Օհանյանն է մեկնաբանում

Տավուշում տեղի ունեցող դիրքերի վերադասավորման գործընթացից հստակ տեղեկություն չունեմ, քանի որ տարածքը փակ է մեր կողմից և ուսումնասիրելու հնարավորություն չկա, բայց Տավուշի ցանկացած դիրքի փոփոխություն անվտագային մեծ խնդիր է առաջացնելու. ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Տավուշի սահմանում յուրաքանչյուր կետ զիջելով՝ խնդիր է առաջանալու, որը վտանգավոր է ու անվտանգային համակարգին, պաշտպանության ձևավորված համակարգին ազդող, որն էլ թույլ է տալու հակառակորդին ցանկացած պարագայում ազդեցություն ունենալ արդեն փոփոխված դիրքերին։ Բացի այդ՝ դիրքերի փոփոխությունը ազդելու է ենթակառուցվածներին․ գազատարին, միջպետական ճանապարհին և այլն»,- ասել է Օհանյանը՝ հիշեցնելով իշխանության խոստումները՝ նոր գազատար, ճանապարհ ունենալու մասին։

Գործող իշխանությունը խոստումներ էր տվել նաև 6 տարի առաջ։ Նախ խոստացել էր Հայաստանին ու Արցախին խաղաղություն բերել, բայց բերեցին պատերազմ ու հայաթափված Արցախ։

«Այս իշխանությունը խաղաղության ենթատեքստում վերջին 3,5 տարվա ընթացքում «խաղաղ, անհոգ ապրելու» և «արժանապատիվ խաղաղություն նախապատրաստելու» հարաբերության մեջ ընտրել է «խաղաղ, անհոգ ապրելու» սկզբունքը։ Այսինքն՝ իրենք բերել են պատերազմ և չեն նախապատրաստվում արժանապատիվ խաղաղության»,- շեշտել է Օհանյանը։

 

 Աղբյուրը՝ ABC MEDIA