ԼՐԱՀՈՍ
24 Apr 2024

«Սուրեն Պետրոսյանին ձերբակալել են Տավուշի դեպքերից մեկուսացնելու համար». պատգամավոր

 «Սուրեն Պետրոսյանին ձերբակալել են Տավուշի դեպքերից մեկուսացնելու համար». պատգամավոր

Սուրեն Պետրոսյանին Էրեբունու՝ ձերբակալվածներին պահելու վայր բերել է Հայաստանի փոխոստիկանապետ Հակոբյան ազգանունով մեկը, որն անմիջապես հրահանգել է մեկուսացնել նրան. ABC media-ի հետ զրույցում ասել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

 

«Սուրենը ոչ մի օրինախախտ քայլ չի արել, բացի այդ՝ ոստիկանությունը որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, օրինական պահանջ չի ներկայացրել, որը, ասենք, չկատարելու համար ձերբակալեին։ Սա քաղաքական հրահանգ է եղել, որպեսզի Սուրեն Պետրոսյանին՝ որպես Տավուշի պայքարի առաջնորդներից մեկը, մեկուսացնեն հասարակությունից»,- ասել է Թովմասյանն ու հավելել՝ Սուրենը մարտական է տրամադրված և շարունակելու է իր գործը։

 

«Հող հանձնելը չի ներվելու և չի ընդունվելու»,- պատգամավորի միջոցով փոխանցել է Սուրեն Պետրոսյանը:

 

«Խնդրել է՝ բոլոր ոսկեպարցիներին փոխանցեմ, որ չտխրեն, չկոտրվեն։ Նա հույս ունի՝ ձերբակալված երկար չի մնա»,- ասել է պատգամավորը։

 

Հիշեցնենք՝ երեկ Նոյեմբերյան քաղաքում ոստիկանները ձերբակալել էին մեկ տասնյակից ավելի ցուցարարների ու ժամեր անց ազատ արձակել։ Շարունակում է ձերբակալված մնալ միայն Սուրեն Պետրոսյանը։

 

Աղբյուրը՝ ABC MEDIA