ԼՐԱՀՈՍ
22 Apr 2024
«Հայ ժողովուրդը դեմ է Տավուշում տարածք հանձնելուն»․ Գեղամյան
«Բոլոր վերջին հարցումները ցույց են տալիս, որ մեր երկրի բնակչության ավելի քան 90%-ը դեմ է Տավուշում տարածք հանձնելուն: 90 տոկոսից ավելին:
Այսինքն` հայ ժողովուրդը դեմ է: Ուրեմն գաղտնի ստորագրված թղթերը օրինական չեն, որովհետև չեն ներկայացնում մեզ ու մեր կարծիքը:
Հետևաբար, մենք այսօր պատմական հնարավորություն ունենք ոչ թե դառնալ մեր պետության վախճանի վկաները, այլ միասին հաղթենք ու մտնենք պատմության մեջ որպես հերոսական սերունդ` ստանալով մեր երկրում ազատ ապրելու հնարավորություն:
Եկեք չկորցնենք այս հնարավորությունը: Մենք կարող ենք»։
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան