ԼՐԱՀՈՍ
31 Mar 2024

«Բոլորը խոսում են ժողովրդի անունից՝ չունենալով ժողովրդի կարծիքը իրենց ձեռքի տակ․ սա հնարավորություն է, որ հենց ժողովուրդն արտահայտվի»․ Դավիթ Գալստյան

 «Բոլորը խոսում են ժողովրդի անունից՝ չունենալով ժողովրդի կարծիքը իրենց ձեռքի տակ․ սա հնարավորություն է, որ հենց ժողովուրդն արտահայտվի»․ Դավիթ Գալստյան

«Բոլորը խոսում են ժողովրդի անունից՝ չունենալով ժողովրդի կարծիքը իրենց ձեռքի տակ։ Սա հնարավորություն է, որ հենց ժողովուրդն արտահայտվի․ ի՞նչ է ուզում, անվտանգության ի՞նչ բաղադրիչներ են պետք, որ վերադառնան Արցախ»․- իր խոսքում ընդգծեց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր,  «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Դավթի Գալստյանը։

Պատգամավորը նշեց՝ այս ամենն ամփոփելով՝ կունենան ընդհանուր պատկեր, կսկսեն ծրագիր մշակել ու ներկայացնել աշխահին, թե արցախցիներն ի՞նչ պայմաններում կվերադառնան հայրենի Արցախ։

Հարգելի հետևորդներ, նշենք, որ մարտի 30-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տրվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։ Ներկա էին տասնյակ արցախահայեր, սյունեցիներ։