ԼՐԱՀՈՍ
31 Mar 2024

Կապանում տրվեց «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը

Կապանում տրվեց «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը

2024 թվականի մարտի 30-ին Կապան քաղաքում տրվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։

Մասնակցում էին տասնյակ արցախահայեր, որոնց միացել էին սյունեցի երիտասարդները։

Բանախոս - դիտորդներն էին՝

1․ Մետաքսե Հակոբյանը՝ Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր,  «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ նախագահ

2․ Դավիթ Գալստյանը՝ Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր,  «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր

3․ Հակոբ Հակոբյանը՝ «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր

4․ Արմեն Պետրոսյանը՝ «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր՝ սոցիալական բնույթի հարցերից մինչև անվտանգային։

Ձևաչափն այնպիսին էր, որ հարցերի պատասխանում էին հենց արցախցիները, փորձում համընդհանուր պատկեր ստանալ՝ թե ո՞ր պայմաններում է հնարավոր վերադարձը հայրենի Արցախ։

Նշենք, որ ծրագրի շրջանակում ՀԿ համահիմնադիրները հանդիպումներ կունենան արցախահայերի հետ՝ Հայաստանի 10 մարզերում, ինչպես նաև քաղաքամայր Երևանում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ PARA TV-ի հաջորդ նյութերում։