«ՔՊ-ական խմբակը մեր քաղաքացիներին կրկին դատարկություն է վաճառում»․ Մելքոնյան
«Հայաստանի պետական պարտքը հատել է 12 մլրդ դոլարի շեմը։
Վարչապետի աթոռը զավթած անձն իրեն յուրահատուկ ցինիզմով Հայաստանը վարկային «գերություան» է հանձնել օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններին։ Ամենավատն այն է, որ Փաշինյան Նիկոլը Հայաստանը վաճառել է բացառապես լավ ապրելու, թշնամու շահերն սպասարկելու և մի քանի տարի արևմտյան հայտնի ամսագրերի շապիկներին հատնվելու համար։
Նման իրավիճակը չի անհանգստացնում մեր երկրի թիվ մեկ «հեղափոխականին», քանի որ նա վստահ է, որ ինքը չէ արևմտյան երկրների և ֆինանսական կազմակերպությունների կողմից Երևանին տրամադրված վարկերը փակելու պատասխանատուն:
Սարսափելին այն է, որ ՔՊ-ականները, օգտագործելով իշխանական քարոզչամեքենայի ողջ հզորությունը, փորձում են երկրի բնակչությանը համոզել, որ էժանագին ցինիզմը՝ նորմալ երևույթ է։
Բայց դա այդպես չէ. ցինիզմը ժանգ է, որը քայքայում է ամեն ինչ և բոլորին։
Ցավոք, ցինիզմը նիկոլական իշխանության կորպորատիվ մշակույթի էությունն է։
ՔՊ-ական խմբակը մեր քաղաքացիներին կրկին դատարկություն է վաճառում․․․»
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան