ԼՐԱՀՈՍ
20 Jan 2025
«Կա իրական հնարավորություն փրկելու հայրենիքը, բայց առանց այս կառավարության»․ Հակոբյան
«Այսօր, փաստացի Հայաստանում քաղաքական դեֆոլտ է՝ ընտրողների և գործող կառավարության միջև այլևս չկա որևէ պարտավորություն, իսկ կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից։
Մենք բոլորս այսօր ստիպված ենք ելնել մեր շուրջ ստեղծված նոր իրականությունից։ Չտեսնել օբյեկտիվը և չգիտակցել նոր իրողությունները, նշանակում է կրկին սկսել ապրել պատրանքներով և միֆերով։
Կա իրական հնարավորություն փրկելու հայրենիքը, բայց՝ առանց այս կառավարության։ Մենք կարիք ունենք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի:
Դեռևս շատ ուշ չէ։ Անհրաժեշտ է եզրահանգումներ անել և դասեր քաղել մեր ոչ հեռու անցյալից։ Սա ենթադրում է բարձր որակի համախմբված աշխատանք»։
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյան