ԼՐԱՀՈՍ
21 Jan 2025

«Այդ ողջ օպերացիան կոչվում է պետությունը փող չունի ու կամք չունի և սնանկության առաջ է ուստի սնանկության բեռը պետք է քաշի քազաքացին»․ Մարտիրոսյան

«Այդ ողջ օպերացիան կոչվում է պետությունը փող չունի ու կամք չունի և սնանկության առաջ է ուստի սնանկության բեռը պետք է քաշի քազաքացին»․ Մարտիրոսյան

«Երկար չգրեմ, թե սկզբից թավշյա, հետո խորը պոպուլիստ ու հիմա ավորիտար իշխանությունը, ինչպես է որպես կանոն փորձում լուծել իր առջև ծառացած ավտորիտար իշխանության խռոնիկ հիվանդությունները, որոնք ունեն իշխանության պահպանման՝ շեշտում եմ բացառապես իր իշխանության պահպանման, այլ ոչ թե պետության պահպանման և զարգացման մոտիվացիաներ:

Եկել է իշխանությունդ պահելու համար ՔԱՂԱԱՑՈւԴ քերթելու (հարկերի, տուրքերի բարձրացում),

ՔԱՂԱՔԱՑՈւՑԴ քերելու (համընդհանուր հայտարարագրում),

ՔԱՂԱՔԱՑՈւԴ թալանելու (տրանսպորտի ու այլ ծառայությունների թանկացում և փաստացի շորթում թերի համակարգի:միջոցով),

ՔԱՂԱՔԱՑՈւԴ միջոցով իշխանությանդ մեծ հաշիվները փակելու (ահռելի արտաքին պարտքի սպասարկում)

ՔԱՂԱՔԱՑՈւԴ հողազրկելու, հայրենազրկելու (տարածքների օտարում թշնամուն) ժամանակը:

Այդ ողջ օպերացիան կոչվում է պետությունը փող չունի ու կամք չունի և սնանկության առաջ է ուստի սնանկության բեռը պետք է քաշի ՔԱՂԱՔԱՑԻՆ, իսկ սնանկության կառավարիչը պետք է լինիբացառապես ՔՊ-ն: Բեմադրություններն ու դրամատուրգիան ՔՊ-ից մնացածը ՔԱՂԱՔԱՑՈւՑ:

Այլ բան՝ «գիտահետազոտական-միտահետազոտական» ման մի եկեք»։

 

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վլադիմիր Մարտիրոսյան